25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը լրացուցիչ ժամանակ կգտնի

Պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանը այսօր՝ մարտի 4-ին մասնակցել է ՙԵրդվյալ ազատամարտիկների միության՚ 5-րդ համագումարին:

«Կանխելով մի շարք հարցեր՝ միանգամից հիշեցնեմ, որ վաղը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Սահմանադրությունն ինձ որպես քաղաքական թիմի անդամ թույլ է տալիս, նույնիսկ պարտականություն է դնում համադրելու և կազմակերպելու այդ ուղղությամբ մեր կուսակցության աշխատանքներն ու ջանքերը»,-իր ելույթում նշել է նախարարը:

Նախարարը վստահեցրել է, որ  այս օրերին դրա այդ  շատ է խոսվել, սակայն ինքը անելու  է ամեն բան , որ քարոզարշավը  որևէ ձևով չխանգարի իր հիմնական աշխատանքին։

«Կարծում եմ բոլորդ առիթ կունենաք տեսնելու, որ իմ մասնակցությունն այդ բոլոր միջոցառումներին կլինի միայն ոչ աշխատանքային օրերին և այն ժամերին, երբ ես լրացուցիչ ժամանակ գտնելով փորձում եմ մեր խոսքը հասցնել մեր քույրերին և եղբայրներին։ Ի պաշտոնե ես պարտավոր եմ նաև համակարգելու քաղաքական ու հասարական այն ուժերի գործունեությունը, ովքեր համախմբվելով Հանրապետական կուսակցության շուրջ և առաջնորդվելով անվտանգություն և առաջընթաց կարգախոսով, իրենց նպատակն են հռչակել հայկական պետականության և սահմանների պաշտպանության հետագա ամրապնդմանը։ Դա մեր ընդհանուր տեսլականն է»,-ընդգծել է Վիգեն Սարևգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ