20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Անմեղ մկներին են հաճախ տրորում ․․․ »

Բանաստեղծները
մուկ են
որոնք
մարդկանց կորցրած ոսկին
իրենց բույնն են քաշում
և հետո
մեկիկ-մեկիկ հանում
շարում են
իրենց բնի առաջ
ու ժիր ճստվստոցով
անմեղ հիանոմ
իսկ մարդիկ
ոսկին գտնելու
ուրախությունից
խելքները թռցրած
անմեղ մկներին են հաճախ տրորում
դրա համար
մկները վաղուց
էլ չեն հիանում
և իրենց բների
մթության մեջ են
գտած ոսկիները
խորունկ թաքցնում …

Այսօր նշվում է գրողների միջազգային օրը։ 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ