20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեզ տվել են Խամեռ, ու ասում են քշե, բայց բենզին չեն լցրե ». նախարարին նեղը գցեցին /տեսանյութ/

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նա շրջել է Շիրակի մարզի մի քանի բուժհասատոտթւյուններով, ծանոթացել խնդիրներին, տնօրեններին ու բժիշկներին մտահոգող հարցերին:

Ուշագրավ էր, Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենի Արմեն Իսահակյանի հարցերը, նա առողջապահության նախարարարին ներկայացրեց մի քանի տարի առաջ շահագործման հանձնված հիվանդանոցի պայմաններն ու սարքավորումները, որտեղ ի?նչ խնդիր ունեն, ի?նչ գումար է հարկավոր այս կամ այն սարքը լիարժեք աշխատեցնելու համար:

Տնօրենը նաև բարձրացրեց այն հարցը, որ կա մասնագետների բաց, կան բժշկական սարքավորումներ, որոնք նեղ մասնագետը միայն կարող է օգտագործել ու համապատասխան օգնություն ցույց տալ: Բացի այդ բժշկական կենտրոնի շենքի պահպանման ու կոմունալ ծախսերն են շատ, նաև մաքրության համար հավելյալ աշխատակիցներ են անհրաժեշտ, իսկ սա ենթադրում է հավելյալ գումարներ, որոնք պետությունը հաշվի չի առնում ու չի տրամադրում: Խնդիրների ու գումարների սղությունը ներկայացնելուց հետո, տնօրենը կատակով հավելեց.

«Այսինքն՝ մեզ տվել են Խամեռ, ասում են քշե, բայց բենզին էլ չեն տվել…»: Լևոն Ալթունյանը ծիծաղեց, ապա հավելեց, որ հարկավոր է գտնել ճիշտ տարբերակ՝ միջոցները ճիշտ օգտագործելու համար:

Ինչ խնդիր էլ բարձրացվեց, առողջապահության նախարարը հիմնականում նշում էր, որ հարկավոր է քննարկել ու լուծում ակնակալել 2-3 ամիս անց միայն: Նույն ժամկետները նշվեց Ախուրյանում շտապօգնության մեքենա ունենալու հարցի լուծմանն ի պատասխան, նաև Գյումրու Ծննդատան կուտակված խնդիրները հարթելու համար:
Նախարարի այցի ժամանակ Գյումրու ծննդատանը թեև տանիքի կաթոցներին, հատակին կուտակված ջրին ու որոշ տեղերում խարխլած պատերի՝ առողջապահության նախարարը նշեց, որ վիճակը այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացրել էին:

17141581_1591628270865293_1456374284_n 17141581_1591628270865293_1456374284_n 17141381_1591628234198630_815185519_n 17141286_1591628237531963_1048520466_n 17124538_1591628207531966_774363053_n

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրեց, որ տարիների ընթացքում Գյումրիի ծննդատունը կուտակել է 47 միլիոն դրամի պարտք: Մի քանի տարի է վճարում են պարտքերը, հիմա մոտ 20 միլիոն դրամ է կազմում, բայց կուտակած պարտքերի վրա ավելանում են տույժ ու տուգանքներ, սա էլ պատճառ է դառնում, որ Գյումրիի ծննդատունը չի կարողանում ավելացնել ծառայությունները, նաև վերանորոգել շենքը: Խնդրեց, որ գոնե, այդ տուգանքները հանվեն ու հնարավոր լինի պարտքը մարել ու զարգանալ: Երկար ժամանակ է նաև քիչ չէին խոսակցությունները, որ ծննդատունը օպտիմալացվելու է, հաստիքները կրճատվելու էին:

Այս խնդրին առողջապահության նախարարը այնքան էլ տեղյակ չէր, ու լրագրողների հարցին ի պատասխան, միայն խնդրեց սպասել ևս -2-3 ամիս մինչև խնդիրը կքննարկվի ու լուծման ուղիներ կգտնեն կլոր սեղանի շուրջ ու թվեր հաշվարկից հետո միայն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ