23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նորագույն լուծումներով

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիաե ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիին և քննարկվել ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«ՀայՏեք» կենտրոնի և «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես, ««ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնե հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Մինչ այս Վիգեն Սարգսյանը և Եվգենի Կարսպերսկին հանդիպել էին նաև փետրվարի 17-18-ին Մյունխենում անցկացված համաժողովի ժամանակ:

Ինչ վերաբերում է «ՀայՏեք» (նշվում է նաև «Հայ տեք») կենտրոնին, ապա այն ստեղծվել է ՀՀ ՊՆ և «ԵրՄՄԳե ՓԲԸ նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին հայտնի է դարձել 2015-ի հունիսին:

Կենտրոնը համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

Կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի ՊՆ-ն համագործակցում է նաև «Մայքրոսոֆթ» ընկերության հետ, որի հետ 2015-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Նույն թվականի սեպտեմբերին ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ և այլ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

Ավելի ուշ ընկերության ներկայացուցիչները Երևանում հանդիպել են ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հետ և քննարկել «Հայ Տեքե կենտրոնի հետ համագործակցության մեխանիզմները, ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթիե»կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ