16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը հասկացել է` ինչ է ասել Կարեն Կարապետյանը

«Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մենք լսել ենք, և, բնականաբար, եթե կան նման դեպքեր, դրանք հետաքննության կարիք ունեն, և իրավապահները դրա պատասխանը կտան»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասպան հարցին, թե արդյոք իրենք տեղյակ էին վարչապետի հայտարարությունից, թե հենց դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրներ են եղել:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ական լինելն ավելի շատ իրեն կխանգարի, քան կօգնի, Վ. Բաղդասարյանն, ով, ինչպես Կարապետյանը Լոռու մարզում տարածքային ցուցակներով է առաջադրված, ասաց.

«Կարեն Կարապետյանն իմ մրցակիցը չէ, մենք մի թիմի անդամ ենք, ու մենք մի նպատակի համար ենք պայքարում, թիմային է մեր նպատակը: Ես կուսակցական եմ եղել 2011-ից ու չեմ կարծում, որ կուսակցական լինելն ինձ խանգարում է»:

Իսկ Կարապետյանի այն հայտարարությունը, թե եթե չեք ուզում, իշխանությանը մի ընտրեք, Վահրամ Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց «Նրա միքտն այս էր, որ եթե նկատում եք թերություններ ու չեք ցանկանում ընտրել իշխանությանն, ընտրեք այլ ուժի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ