19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաց բերողի» վիճակը ծանր է. Թաթոյանը մանրամասնեց /տեսանյութ/

««Հաց բերողը» Արթուր Սարգսյանի առղջական վիճակն այնպիսին է, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա»,-այս մասին այսօր՝ մարտի 2-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ առողջական վիճակի առումով: Մեր կողմից այցեր են կատարվում, արդեն հայտարարել ենք, որ այցերը լինելու են ամենօրյա: Խնդիրն այն է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է որեւէ բուժօգնությունից, բայց մենք կարողանում ենք առանձնազրույցներ ունենալ նրա հետ»,-ընդգծեց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ