20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Քաղաքական դանակահարություն » (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Մասիսիում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ Սայաթ- Նովա գյուղում դանակահարվել է ԲՀԿ անդամը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից:  «Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել և, փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը կոչով դիմեց բոլոր նրանց,  ովքեր ընտրությունը փորձում են վերածել «կենաց և մահու պայքարի»: «Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետևելու, մի’ արեք: Առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ: Մի’ փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է քաղաքական պայքարի համար»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Ծառուկյան դաշինքն» ասել է, որ իրենք շարունակելու են անել հնարավորը, որ ընտրությունը բացառապես քաղաքական տիրույթում լինի՝ քաղաքական դաշտում պահելու համար:

«Հորդորով դիմում եմ այն թեկնածուներին, մասնավորապես Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ , եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա: Ի վերջո ,ցանկացած քայլ ունի ունի բումերանգի էֆեկտ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ