29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի խոսքով՝ նախորդ պառլամենտական ընտրությունների նախաշեմին էլ են եղել դեպքեր, երբ քվորում չի ապահովել: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական քառօրյայի վերջին օրն է, սակայն նիստերի դահլիճում միայն 34 պատգամավոր էին ներկա և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հատարարեց, որ քվորում չկա, և նիստը չի կայանա, եթե երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի:

«Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել, այսօր ունենք այդ իրավիճակը, պետք է առաջնորդվենք այդ իրողությամբ»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հաջորդ քառօրյային, որ պիտի կայանա մարտի 20-ին, ապա ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ չգիտի՝ նիստ կլինի, թե ոչ, բայց ինքը, ինչպես նաև մյուս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գալու են ու գրանցվելու են. «Մնացյալի մասին չեմ կարող ասել, որովհետև ակտիվ քարոզչական փուլ է լինելու, ամեն դեպքում մենք ունենք օրենսդրական աշխատանքի շատ մեծ բազա, դա արել ենք այս տարիների ընթացքում, մնացածը կապրենք, կտեսնենք»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ