28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոքրիկ Ռոզային օգնություն է պետք

Արտաշատից փոքրիկ Ռոզա Եսայանը ծնվել է վաղաժամ՝  2012 թվականի փետրվարի 10-ին: Վաղաժամկետ ծննդաբերության արդյունքում երեխայի մոտ առկա են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք էլ փոքրիկին տարել են գլոբալ զարգացման հապաղման: Նրա մոտ առկա են նաև միզուղային խնդիրներ և ներկա դրությամբ նա հսկողության տակ է գտնվում և Մանկական հոգեբուժական դիսպանսերում, և  Արաբկիր բժշկական կենտրոնում, և Հայաստանի վերականգնողական կենտրոնում: Փոքրիկն ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, խոսքի բացակայության հետևանքով ունի սուր նյարդային լարվածություն: Բուժող մասնագետները մայրիկին խորհուրդ են տվել փոքրիկի բուժումը շարունակել Գերմանիայի Դաշնությունում՝ համատեղ խորացված կուրսով, սակայն երիտասարդ կինը ունենալով ևս մեկ փոքրիկ և լինելով միայնակ մայր, չի կարողանում իրականացնել դստեր բուժման կուրսը: Խնդրանքով դիմում է հանրության աջակցությանը օգնել իրակաացնելու երեխայի բուժման ընթացքը արտերկրում: Կոնվերսբանկում բացվել են հաշվեհամարներ Ռոզայի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի անունով.

1930055037790100 ՀՀ դրամ

1930055037790101 ԱՄՆ դոլար

1930055037790104 ԵՎՐՈ

1930055037790154 ՌԴ ռուբլի

SWIFT:COVBAM22

Հեռախոսահամար ՝ +37498 524 121:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ