28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է «Հաց բերողը». ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի մասին

90901

«Հաց բերող» մականունը պատահական չի տրվել Արթուր Սարգսյանին: Սրտաբաց ու բարեսիրտ այս մարդը մշտապես իր բաժին հացը կիսել է ուրիշի հետ:

Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ: Հացը նրա համար ճակատագրական նշանակություն ունի, առողջությունը կորցրել է Արցախում: «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցրած Արթուրը 19 օր է հացադուլի մեջ է:

Արթուր Սարգսյանը  ծնվել է 1968 թվականի  օգոստոսի 9-ին: Արթուրը հայտնի է, որպես   քանդակագործ, փայտի փորագրող:

Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007  թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա Ծռերին» ։

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) ։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ[։

2016 թվականի դեկտեմբերի 30 -ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից,  իսկ 2017  թվականի փետրվարի 9 -ին կրկին ձերբակալվեց։

Արթուր Սարգսյանի ընկերները հայտնել են, որ նա չափազանց հավատացյալ մարդ է և որպես սարկավագ շաբաթ և կիրակի օրերին պատարագ է մատուցել Քանաքեռի եկեղեցում:

Նշենք նաև, որ փետրվարի 17-ից մի խումբ մարդիկ՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյան  անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ