17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Կարֆուրի” մուտքը Հայաստան խոչընդոտված չէ. դեսպան

Հայ-ֆրանսիական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա են գտնվում ու բոլոր ոլորտներում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նա նշեց, որ այդ հարաբերությունները քաղաքական տեսանկյունից բավական հագեցած են: Դրանում կարելի է համոզվել` հետևելով, թե քանի հանդիպումներ են կայանում բարձր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ:

”Չկա տարի, որի ընթացքում չգրանցվի պետական գերագույն ղեկավարների մակարդակով հանդիպում: Նոյեմբերին, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնակավ այցով Ֆրանսիայում էր, արված հրավերին Ֆրանսիայի նախագահը դրական արձագանքեց` ասելով, որ պետական այց կլինի Հայաստան”,-ասաց Անրի Ռենոն:

Տնտեսական հարաբերություններն, ըստ նրա, ևս բարձր մակարդակի վրա են: ”Ֆրանսիան համարվում է  արևմտյան թիվ մեկ ներդրողը Հայաստանում, և ես հույս եմ հայտնում, որ մոտ ապագայում նոր նախաձեռնություններ տնտեսական համագործակցության ոլորտում չեն հապաղելու”,-նկատեց նա: Ֆրանսիայի դեսպանի ցանկությունն է հայկական խանութներոմ տեսնել ավելի շատ ֆրանսիական արտադրության ապրանքներ, Հայաստանի տարբեր քաղաքներում ավելի ու ավելի շատ թվով ֆրանսիական արտադրության մեքենաներ:

”Իմիջիայլոց հավատացնում եմ` հետաքրքրիր ապրանքատեսականի ունենք, ես մեծ թվով կանանց եմ տեսնում Երևանում երթևեկելիս, իսկ այդ ֆրանսիական մեքենաները կգան լրացնելու այս իրողությունը”,-նկատեց նա: 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ հայ շատ գործարարներ խոչընդոտում են ”Կարֆուրի” մուտքը Հայաստան: Պատասխանելով նա ասաց, որ ”Կարֆուրի” մուտքին ոչ մի խոչընդոտ չկա, հակառակը ”Կարֆուրն” է որոշում կայացնում այս կամ այն երկրում հայտնվելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ