24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու ՀՅԴ-ը թեկնածու չի առաջադրել Պռոշյանում

Հուլիսին 14-ին Պռոշյանում կայանալիք գյուղապետի ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածություն չի առաջդրել, ՀՅԴ-ական Վովա Սահակյանն ինքնառաջադրվել է: Այսօր լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչու ՀՅԴ-ն չի առաջադրել Սահակյանի թեկնածությունը:

”Դուք գիտեք մթնոլորտը, Վովա Սահակյանն ինքնառաջադրվել է և դրա նպատակը եղել է, որ մենք չենք ուզում արհեստականորեն լարվածությունը մեծացնել: Մենք գիտենք ընտրությունների բնույթը Հայաստանում, այժմ մարդկանց հանդեպ ճնշումներ կան այնտեղ”,-պատասխանեց Վարդանյանը:

Նա հույս ունի, որ մյուս կողմը` ՀՀԿ-ն ևս հասկանում է դա և հենց այդ պատճառով էլ թեկնածու չի առաջադրել, այլ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ինքնառաջադրվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ