20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Օսկար 2017»-ի աստղային լավագույն եւ վատագույն կերպարները /ֆոտոշարք/

«Օսկար 2017»-ը թեեւ արդեն անցյալում է, սակայն այն շարունակում են ակտիվորեն քննարկել։ Եւ իհարկե, քննարկման գլխավոր թեման աստղերի հագուստն ու կերպարներն են։ Ահա թե ի վերջո որոնք են ճանաչվել կարմիր գորգի՝ աստղային ամենագեղեցիկ ու ամենատգեղ զգեստները։

Լավագույն վեցնյակը՝

Ջեսիկա Բիլլ

 

Դերասանուհին կարմիր գորգին հայտնվեց Ոսկե ձկնիկի կերպարով՝ նա գեղեցիկ համադրել էր ոսկեգույնը, փայլը, զսպվածությունն ու հմայքը։
Էմմա Սթոուն

Ոսկեզգույն զգեստ, ոսկեգույն մազեր, հետաքրքիր ալիքներ քայլելիս՝ այն ամենը, ինչ պետք էր՝ տպավորություն գործելու եւ արդյունքում էլ ոսկե արձանիկը ստանալու համար։

Բրի Լարսոն

Բրին նախընտրել էր սեւ, դասական զգեստ եւ չէր սխալվել, նա էլեգանտ ու ոճային տեսք ուներ։

Էմմա Ռոբերտս

Դերասանուհին թեեւ ընտրել էր ավանդական սեւ-սպիտակը, սակայն զգեստն այնքան հետաքրքիր էր ու այնքան էր սազում նրան, որ Էմման շքեղ տեսք ուներ։ Զգեստը Armani նորաձեւության տնից էր։

Նիկոլ Քիդման

Քիդմանը կարմիր գորգին բառացիորեն փայլում էր։ Զգեստը դերասանուհու վրա իդեալական էր նստած։

Միշել Ուիլիամս

 

Եվ նորից՝ դասական գույներ եւ նորից՝ իդեալական տարբերակ։ Սեւ եւ սպիտակ այս զգեստը Louis Vuitton-ից կարմիր գորգի ամենաշքեղ զգեստներից մեկն էր։

Իսկ հիմա՝ վատագույն զգեստները՝

Օկտավիա Սպենսեր

Դերասանուհու ընտրած զգեստը նրան էլ ավելի էր գիրացնում։

Սալմա Հայեկ

Դերասանուհին ասես թափանցիկ գիշերազգեստով լիներ։

Հոլլի Բերրի

Զգեստը դեռ ոչինչ՝ 80-ականների ոճով էր, սակայն դերասանուհու սանրվածքն ուղղակի «սպանիչ» էր։

Ժանել Մոնե

Զգեստում ամեն ինչ կար՝ Հին Հռոմը, Մարիա-Անտուանետայի ժամանակաշրջանի կիսաշրջազգեստը, մերօրյա թափանցիկությունը։ Սակայն այս համադրությունը կերպարը փչացրել էր։

Սքարլեթ Յոհանսոն

Այս զգեստն ամենօրյա գեղեցիկ զգեստ է, սակայն ոչ մի դեպքում չէր սազում կարմիր գորգին։

Դակոտա Ջոնսոն

 

Զգեստին նայելիս մի հարց է առաջանում՝ ինչ կապ ունի այստեղ այդ ժապավենը։

Լեսլի Մանն

 

Դերասանուհին ասես փաթաթված լիներ ճմրթված վրագույրի մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ