19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. ԱԺ փոխնախագահի բելառուսական օրակարգից

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցության դրական դինամիկան: Կողմերը  գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջազգային ասպարեզում հայ-բելառուսական փոխգործակցությունը, ինչպես նաեւ ակտիվ մասնակցային գործնեությունը միջազգային կազմակերպություններում: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ շրջանակներում հայ խորհրդարանականները սերտորեն համագործակցում են նաեւ բելառուս գործընկերների հետ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

Հանդիպման ավարտին կողմերը նկատել են, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական կապերը զիջում են քաղաքական փոխհարաբերություններին :

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես կառնչվեն երկկողմ տնտեսական համագործակցությանը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ