25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեոնարդո դա Վինչիի եւս մեկ առեղծված՝ «Կզաքիսով տիկինը»

«Կզաքիսով տիկինը» (իտալ.՝ Dama con l’ermellino) Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող աշխարհահռչակ  կտավներից է։ Բազմաթիվ  հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ինչը հաստատվում է կտավի խորհրդանշական բարդ համակարգով։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան», «Կզաքիսով տիկինը». ահա այս չորս կտավները  կանանց պատկերող՝   դա  Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից են:

Image_3935

(Լեոնարդո դա Վինչի,  «Կզաքիսով տիկինը» 1483-1485 թթ.)

Ենթադրվում է, որ Լեոնարդոն, ով աշխատում էր Միլանի պալատում, դիմանկարը ստեղծել է այն ժամանակ, երբ Չեչիլիան դուքսի սիրուհին էր` 1489-1490 թվականներին։ Գրականության մեջ ընդունված է այն կարծիքը, որ դիմանկարը պատկերում է 17-ամյա Չեչիլիային, ինչը այլևս ապացուցման ենթակա չէ։ Մյուս կողմից` հանդիպում է թվագրում, որը վերաբերում է նկարչի` Միլանում աշխատելու վաղ շրջանին` 1482-1483 թվականներին։ Այդ դեպքում նկարում պատկերված չէ Չեչիլիան, քանի որ այդ ժամանակ վերջինս ընդամենը 10 տարեկան էր։ Ուրիշ աղբյուրներով կտավը ստեղծվել է 1487 թվականին, ինչի ապացույցն է Չեչիլիայի` իսպանական նորաձևությամբ սանրվածքը, որը Միլան է ներմուծել Իզաբել Արագոնցին. վերջինիս ամուսնության տարեթիվը Լյուդովիկո Սֆորզայի զարմիկի հետ հայտնի է:
 
Կան Չեչիլիայի և Դա Վինչիի ծանոթության անուղղակի վկայություններ։ Նրանք հանդիպել են Սֆորզայի ամրոցում։ Ամենայն հավանականությամբ 1489 թվականին նկարիչը սկսել է նկարել դիմանկարը։ Չեչիլիան հրավիրել է նկարչին միլանյան մտավորականության հավաքույթներին, որոնց ժամանակ քննարկվել են փիլիսոփայական և տարբեր այլ գիտություններին վերաբերող հարցեր։ Չեչիլիան անձամբ գլխավորում էր այդ հավաքույթները։
 
Պահպանվել է Լեոնարդոյի նամակի սևագրությունը, որը ենթադրաբար ուղղված է Չեչիլիային։ Նամակը սկսվում է հետևյալ կերպ. «Սիրելի’դ իմ աստվածուհի (amantissima mia diva)…»: Կա ենթադրություն, որ նրանք մտերիմներ են եղել, սակայն այդ տեսակետը հիմնավորված չէ, քանի որ այսպիսի դիմելաձևը սիրային նամակագրությանը բնորոշ չի եղել։ Չկան նաև վկայություններ, որ Լեոնարդոն հետաքրքրված է եղել կանանցով:
 
Ասում են, որ իտալացի բանաստեղծ Բերնարդո Բելինչիոնեն (1452—1492), տեսնելով Չեչիլիայի դիմանկարը, ասել է. «Լոմբարդյան բիրտ որկրամոլներին տրվել է փայլուն դաս. անասնակերով լեցուն ախոռում տոսկանացուն հաջողվել է գտնել մաքուր գոհար»: Բանաստեղծը գրել է նաև սոնետ, որ տպագրվել է նրա մահից մեկ տարի անց (բանաստեղծն ու նկարիչը ծանոթ են եղել):
 
Ենթադրաբար «Կզաքիսով տիկինը» կտավն է հիշատակված Չեչիլիա Գալերիանիի` Իզաբել դե Էստեեին ուղղված նամակում (1489 թվական, ապրիլի 29)։ Իզաբելը խնդրում է ուղարկել նկարը, որպեսզի համեմատի այն Ջովաննի Բելլինիի աշխատանքի հետ. «Իմանալով, որ Լեոնարդոն նկարել է Ձեր դիմանկարը, խնդրում ենք մեծահոգի լինել և ուղարկել այն, որպեսզի մենք ոչ միայն համեմատենք երկու նկարիչների գործերը, այլև մեկ անգամ ևս առիթ ունենանք Ձեր վեհասքանչ դեմքը տեսնելու»:
 
Չեչիլիան պատասխանում է, որ դիմանկարը բնորդուհուն արդեն այնքան էլ նման չէ, քանի որ կտավը ստեղծելու ժամանակ ինքը շատ երիտասարդ է եղել. իր կերպարանքը բավական փոխվել է (per esser fatto esso ritratto in una eta sм imperfecta che io ho poi cambiata tutta quella effigie)։ Դիմանկարը ուղարկվել է Իզաբելին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ