19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանգուցյալները ոչ միայն ընտրում են, այլ նաեւ ընտրվում

Ընտրական համակարգում չլսված մեխանիզմներ են աշխատում. այս դեպքում հանգուցյալները ոչ թե ընտրել են, այլ ընտրվել: 

Սան-Ագուստին-Ամատենգո մեքսիկական փոքրիկ քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են սենսացիայով: Հաղթանակ է գրանցել Լենին Կարբայիդո անունով մի թեկնածու, ով, դատելով փաստաթղթերից, մահացել է դեռեւս 3 տարի առաջ, հաղորդում է “AP”-ն:

Պարզվել է, որ ընտրված քաղաքապետը, ով ձայների ավելի քան 50 տոկոսն է հավաքել, հետախուզման մեջ է` խմբակային բռնաբարության մեղադրանքով, որը տեղի է ունեցել 2004-ին: Հետապնդումից խուսափելու համար Կարբայիդոն կեղծել է փաստաթղթերը: Ըստ փաստաթղթերի նա մահացել է  2010-ին դիաբետիկ կոմայից հետո: Լենինի հարազատները մահվան վկայականը ոստիկանություն են բերել, որտեղ էլ “հանգուցյալի”
 անունը հանել են հետախուզվողների ցուցակից:

Հանգիստ շունչ քաշելով` Կարբայիդոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Կարծես թե ամեն ինչ հարթ էր գնում. ընտրողների սրտերը գրավված էին, ընտրությունները հաղթանակված: Սակայն քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո հայտնի դարձավ չարաբաստիկ մահվան վկայականի մասին: Այժմ իրավիճակը պետք է վերլուծի մեքսիկական դատախազությունը: Գլխավոր հարցը, որ հուզում է քննիչներին այն է, թե ինչպես են պաշտոնապես մահացած համարվող մարդուն թույլ տվել մասնակցել ընտրություններին: 

Ինքը` Կարբայիդոն, որեւէ մեկնաբանություն առայժմ չի տվել: Իսկ Դեմոկրատական հեղափոխական կուսակցությունում, որն էլ աառջադրել է նրա թեկնածությունը, շտապել են հայտարարել, թե իրենք էլ են դարձել կեղծիքի զոհ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ