23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալեգրովայի երեւանյան համերգը կրկին չեղարկվել է

Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ Երևանում մարտի 5-ին նախատեսված համերգը չեղարկվել է, եւ վաճառված տոմսերը հետ են վերադարձվելու։ Այդ մասին տեղեկացնում է «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքը։

 

««Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել», ասվում է հայտարարության մեջ եւ մեջբերվում Իրինա Ալեգրովայի պաշտոնական կայքի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի հանդիսատես, մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճա ռներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնմամբ մոտենալ առաջացած հանգամանքներին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ