19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար. Աշոտ Աղաբաբյանը բացում է փակագծերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը  5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտից հետո զբաղվելու է գործարարությամբ: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե դրան զուգահեռ մնալու է քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներին չի մասնակցելու, նա ասաց. «Իհարկե, չմոռանանք նաև, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ: Իմ քաղաքական գործունեությունը կշարունակեմ, այսինքն՝ զերծ չեմ մնա քաղաքականությունից»:

Նա ընդգծեց, որ միայն «Հանրապետականի» հետ է տեսնում իր քաղաքական ապագան: Դիտարկմանը, թե մարդիկ կային, ովքեր նեղացան ՀՀԿ-ից ու հեռացան կուսակցությունից, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Ես մի անգամ էլ ասել եմ՝ այդ մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար, պատգամավոր դառնալու համար: Բայց կուսակցությունը միայն դրա համար չէ, կուսակցությունն ավելի մեծ հասկացություն է, որ ունի ծրագիր երկրի նկատմմաբ իրագործելու, անվտանգություն պաշտպանելու: Ես այդ ամենի մեջ կլինեմ»:

Հիշեցնենք՝ Աշոտ Աղաբաբյանն ընդգրկված չէ ընտրական ցուցակում, և նրա բիզնեսների հետ կապված պատմություններից հետո անընդհատ լուրեր էին շրջանառվում, թե նա նեղացած է սիրելի կուսակցությունից: Սակայն այսօր նա հերքեց այդ լուրերը, ավելին հայտարարեց՝ կուսակցական քարոզչությամբ է զբաղվելու:

Հարցին, թե ինչու պիտի իր ընտրատարածքում հենց ՀՀԿ-ին ընտրեն, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի «Բարգավաճին» ընտրի»:

Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ն է իշխանության ու երկրում եղած խնդիրների համար էլ նա է մեղավոր ու պատասխանատու, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Մեղավորները լքեցին  կուսակցությունը»: Ճշտող հարցին, թե խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է, նա ասաց. «Ոչ միայն ինքը…մարդիկ ի՞նչի համար են մեղավոր լինում, եր չեն կարողանում լավ ղեկավարել իրենց վստահված կառույցը, հիմա բա էլ ի՞նչի մասին է խոսքը:

Կուսակցութունն ինքը ունի մի շարք հիմնադիրներ, ու այնպես չի լինում, որ գույնդ փոխես, տեսքդ փոխես, ինչ կաս, կաս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ