25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ վերանում է բարոյականությունը՝ գալիս է ցինիզմի արևածագը. Արթուր Ասատրյանը «Դոն Պիպոն» հայ նվիրյալներից մեկն է

Հայաստանում այսօր տիրում է ապատիա և ապիրատություն, հանուն շահի, ոսկու, արյունոտ ադամանդների՝ թրքացած «հայը» կարող է պախարակել իր նվիրյալ հայրենակցին, գարշահորդ գործելաոճով ախտեղել իրականությունը ու անունը դնել «հանուն հորդաբուխ արդարության»………

Լինելով իրավաբան և հրապարակախոս, իրավապաշտպան և գրող, սակայն այս ամենից զատ՝ առաջին հերթին Թումանյանի ոսկեփրփուր մտքերով սնված ՄԱՐԴ՝ զարմանում եմ այսչափ զարմանալուց և ցավից ծիծաղելով՝ այս ու այն կողմ դեգերելուց: Այո՛, այսօր պարոնայք չարիքները, գրեթե ամեն ինչ են, ամեն բան են, ամեն տեղ են, կարճ ասած ամենուրեք, սակայն մարդ, մարդ չեն և չեն էլ լինի, քանզի այսպիսին է երնագը ներկայի: Ինչպես կասեր փիլիսոփան «այնքան եմ ցավից արտասվել, որ հիմա արդեն ծիծաղում եմ խենթության աստիճան….»

Մոտ ժամանակներս, ես հեռուստացույցով տեսա մի դրվատանքի արժանի հայի, որի համար հայու տեսակը և անունը՝ օտար, ամայի ճամփեքի վրա վես պահելը մեծագույն բերկրանք է և անկապտելի ցնծություն է հար եղել: Ակամայից մի քաղցրահաճո, ահամրմունջ, անձկություն զգացի՝ տեսնելով մարդու, որի համար ալտրուիզմը և պացեֆիզմը՝ գերառաջնային ու հումանիստական աշխարհընկալման օրորոցն է: Այն օրորոցը, որտեղ օրոր են անում մարդկային, անքակտելի արժեքներին ու հրամցնում հասարակությանը, իբրև փարոս և ապագայի տեսլական: Հենց այդ մարդկանցից է մեր համբավաբարո հայերից մեկը՝ Արթուր Ասատրյանը, որն իր կենցաղով և անցած ուղիով ապացուցել է իր դերն ու նշանակությունը համաշխարհային հասարակարգում և իհարկե Սփյուռքում: Բայց, արի ու տե՛ս, որ այստեղի մամուլը, մի քանի տխեղծ անհատներ և իհարկե որոշ չարապաշտ թրքացած ենիչեր «հայեր» փորձում են բովանդակազուրկ մտքերով և հայատյաց քաղաքականությամբ մարդուն վարկաբեկել, ինչը բնավ իրենց մոտ չի ստացվում ու………. Ես որպես հայ մարդ ասում և բարձրագոչ կերպով հայտարարում եմ. Այն ամենը ինչ կատարվել ու կատարվում է, ոչ այլ ինչ է քան այլանդակություն, ցինիզմ, որի արդյունքում դուք դառնում եք ցինիզմի արևածագի հովանավորյալը: Ժանտախտային ձեր այդ հոգեբանությունը չունի և ոչ մի ափսոսանքի բեկոր, չունի նամուս, որը և տանում է ձեզ՝ դեպի խորտակում: Ինձ, այսպես կոչված մի լրագրող ուղղարկել է մի տեսանյութ, որտեղ Արթուր Ասատրյանի գործունեության մասին խոսում են մի շարք Եվրոպայի այս կամ այն հայ համայնքի ներկայացուցիչներ՝ արտահայտելով իրենց կարծիքը Դոն Պիպոյի մասին, թե ինչպիսի անհատ ու հայ է նա իրական կյանքում: եվ այդ տեսանյութը ինձ ուղարկելուց հետո նա գրել է հետևյալը, մի թե սա մառազմ չէ, քեզ դուր կգա…

Այսինքն, երբ այստեղ մեր երկրում հանցագործներին գովաբանում են, «աստվածացնում», նրանցից բարեպաշտներ սարքում, որոնք տարիների ընթացքում հարստացել են ժողովրդի դիալեռների վրա, դա մառազմ չէ, բայց մարդ, որը սիրվել է Իտալական ու եվրոպական հասարակության կողմից և դարձել օրինակելի մարդու տեսակ ու դրանով իսկ նեցուկ եղել շատերին, օժանդակել կարիքավորներին և կերտել հոգեպարար մի աշխարհ՝ դա մառազմ է: Ես պատասխանում եմ, դուք զառանցում եք հարգելիս, դուք չունեք մարդկային անեղծ սկզբունքներ, ամոթ ձեզ, եթե իհարկե այն կա ու….

Հարգելի հայրենակիցներ, դրանց մեջ մտնում են նաև նրանք, որոնք ամեն օր աղճատում են բարուն, նենգ դավեր նյութում այսպիսի նվիրյալ հայերի դեմ, մոռանալով տեղիս չարիքների մասին: Մի արե՛ք, դրանով իսկ, դուք գնում եք դեպի խավար, արտոնություն ու տեղ տալիս սարսափի և արյան իշխանությանը: Իտալական վերածնության կնքահայրերից մեկը՝ Դանթե Ալիգերին ասում էր, երբ մարդը հանցանք է գործում իր իսկ խղճի դեմ, առաթուր անում աստվածայինը, նա կարող է խաբել շատերին, բայց ինքն իրեն ոչ, ինչ-որ մի զորեղ ուժ՝ վաղ թե ուշ պետք է ավերի նրա հոգին , բայց այդժամ ուշ է լինում բան փոխել, մտածեք այս ամենի մաիսն……Եթե մենք կարողանայինք գնահատել այսպիսի հայերի իրական դերը կյանքում, ապա վաղուց փրկված կլինեինք շատ չարիքներից…… օօօօօօօօօ՜ ներեցեք ինձ, մի գուցե ես շատ խոսեցի բարու ու առաքինիի մասին, իրականության մեջ գործում են այլ բարքեր, բայց ես կպնդեմ իմը: ԵԹե միայն…մտածեք այդ մասին:

Հարգանոք, ձեր հայրենակից, բարեկամ ու «ի պաշտոնե» Մարդ՝ Հայկազ Մակարյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ