23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնորհավորել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ՙՄհեր Մկրտչյան՚ արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

Այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք, աչքի են ընկնում յուրահատուկ լուծումներով, նուրբ հոգեբանությամբ ու դերասանական տպավորիչ կազմով եւ հանդիսատեսի կողմից գնահատվում են արժանիորեն: Դրանք գալիս են մարդկանցից եւ գնում դեպի մարդիկ, ծնվել են զգացմունքներից ու զգացմունքներ են առաջացնում, սերմանում են սեր գեղեցիկի ու արվեստի հանդեպ:

«Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Խոշոր շահում»-ը եւ մյուս իսկապես մնայուն ֆիլմերը դիտել են ու շարունակում են դիտել բազմաթիվ մարդիկ՝ անկախ տարիքից՚:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ