20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկօրյա ծոմ սահմանային խաղաղության համար

«Եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ», ասում է Աստված (Ես 1:19,20):

Այս խոսքերը չի կարելի անտեսել: Այլ պետք է հիշել ու կատարել: Ինչպես կատարե՞լ: Աստված ասում է «Լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վերջ տվեք ձեր չարագործութիւններին։ Սովորեցեք բարիք գործել, արդարություն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադատ եղեք որբի հանդեպ, իրավունք տվեք այրուն» (Ես 1:16,17):

Եթե սա անենք, ապա կճաշակենք երկրի պտուղները: Իսկ եթե ոչ, ու համառորեն ըմբոստանանք Աստուծո դեմ, ապա մենք մեր գլխին սուր կբերենք: Այսօր, ավելի քան 270 հայ քրիստոնյաներ միօրյա ծոմապահությամբ են սկսելու Մեծ Պահոց շրջանը և սրտները զղջմամբ մաքրելով, Աստուծո օգնությունն են խնդրելու Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղության համար, որպեսզի խաղաղություն պարտադրվի մեր սահմաններին:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ