23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կտրել է 20 ամյա Կառլենի պարանոցը. ողբերգություն Արագածոտնում

Արագածոտնի մարզում փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։

Մահացածը Երեւանի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

Ժամեր անց նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման են ենթարկվել Գյումրիի բնակիչ, ժամանակավորապես Երեւանում բնակվող 25-ամյա Վահան Հ.-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստել է նշված տաքսին եւ պատվիրել մեկնել Գյումրի։ Արդեն նշված հատվածում ուղեւորը դանակի մի քանի հարվածով կտրել է երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխել է ավտոմեքենայի հետնամաս եւ փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից դիմել փախուստի, սակայն հայտնվել է ձնակույտի մեջ:

Վահան Հ.-ն ձերբակալվել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ