29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղապետերը դժգոհում են

16934019_1583695304991923_715255028_n

«Ջուրը թանկ է, գյուղացին էլ, եթե բոլոր հողատարածքները ոռոգի  նախ ջուր չի հասնի, երկրորդն էլ մթերքի գինը կբարձրանա», – սա ջրից ու ջրամատակարարումից բողոքող Շիրակի մարզի գյուղապետերի բողոքի մի մասն է միայն, որ  ներկայացրեցին մարզ հանդիպման եկած  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին  ու ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին:

Շիրակի մարզում 20.000 հա ոռոգման հողատարածքներ կան, բայց նախորդ տարի ոռոգվել է ընդամենը 3000 հա հողատարածք: Պատճառները շատ են, ջրի թանկությունից բացի,  ոռոգման համակարգներն են մաշված,  որոշ տեղերում խցանված,  կամ էլ ոչ ճիշտ բաշխում է կատարվում: Չնայած այս ամենին, գյուղացիները  ստացած ջրի  դիմաց պարտքեր կարելի է ասել չեն կուտակել:

Բայց վճարման դիմաց համապատասխան ջուրը չեն ստանում, հաճախ ջրի կորուստները այնքան շատ են, որ մինչև ջուրը հասնում է գյուղացուն, առուն ցամաքում է, հատկապես Ազատան գյուղում, որտեղ  հողատարածքների 2500 հա ոռոգվում է ու ոռոգման սեզոնին  շատ բարդություններ ու բողոքներ է ստանում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը.

«Համակարգը շատ է մաշված, ՋՕ-ի տեխնիկական հնարավորությունները շատ չեն, գումարած, որ համապատասխան տեխնիկա չունեն, գութաններ, որոնք վարձակալում են, որ աճած խոտածածկը մաքրեն ու ջրի ճանապարհը բացեն, բայց դա չի բավարարում»:

Ի պատասխան ասվածի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ  այս տարի փորձելու են խնդիրները լուծել, այդ է պատճառը, որ ոռոգման խնդիրների դժվարությունները քննարկվում են  գյուղատնտեսական տարին դեռ չսկսած,  ու փորձելու են լուծել: Իսկ ինչ վերաբերում էր  ջրի բարձր գնին, ապա նշվեց, որ ոռոգման ջրի գինը կազմում է 25 դրամ, 14 դրամը սուբսիդավորում է պետությունը ու հնարավոր չէ իջեցնել գինը:

Գյուղապետերը նաև բարձրացրեցին  Մանթաշի ջրամաբարի հարցը ջուրը բաց համակարգով է բաշխվում, ոռոգումից բացի նաև խմելու ջուր է ծառայում, բայց բնակչին հասնում է կեղտոտ:

Միայն այն համայնքներում է նորմալ վիճակը, որտեղ կա միասնական օպերատոր: Արսեն Հարությունյանը հորդորեց գյուղապետերին նորից դիմել սպասարկող ջրմուղին ու գումար մուծելով` ցանցը  աստիճանաբար նորոգել:

Արսեն Հարությունյանը, ներկայացնելով խմելու ջրի ջրամատակարարման հարցը, տեղեկացրեց.  «Կատարվել է շուրջ 32 մլն եվրոյի ներդրում՝ ծրագրի առաջին և երկրորդ փուլերում, իսկ երրորդ փուլը կմեկնարկի հաջորդ տարի: Կհայտարարվի մրցույթ ու կսկսվեն աշխատանքները: 2018-2019 թվականների համար կիրականացվի մոտ 20,2 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում խմելու ջրի խնդիրը մարզում գրեթե կվերանա: Ոռոգման առումով խնդիրները մի փոքր այլ են՝ Շիրակի մարզում մենք ունենք 20 հազար հեկտարից ավելի ոռոգելի հողեր, սակայն 2016 թվականին այդ հողերից փաստացի ոռոգվել է 3050 հեկտարը»:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ