19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշ տնտեսական ցուցանիշներ 2016-ից

2017-ին ցանկալի տնտեսական ցուցանիշներ ապահովելու համար կան իրական նախադրյալներ: Համաշխարհային տնտեսության աճի տեմպի որոշ չափերով արագացման, ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգման, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի և կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրագործման ազդեցությամբ տնտեսական աճի տեմպերը կարագանան:

Ինչպես գիտենք, 2015-2016 թթ. ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազումը բացասաբար էր անդրադարձել ներքին պահանջարկի վրա: Սակայն նույն ժամանակահատվածում ԿԲ և կառավարության ջանքերի շնորհիվ այդ ազդեցությունները մեղմվել, տեղ-տեղ անգամ չեզոքացվել են:

Այսպիսով՝ 2016 թվականի համար ընդհանուր առմամբ գնահատվում է իրական արտահայտությամբ մասնավոր սպառման 0,9 տոկոս աճ, մասնավոր իրական ներդրումների` 2,5 տոկոս նվազում: 2016 թվականի տնտեսական աճը գնահատվում է 0,3-0,5 տոկոսի միջակայքում:

Արմեն Վարդանյանն է գրել Facebook սոցիալական ցանցի հանրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ