17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը հաստատում է` զոհեր ունի

Haqqin.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կորուստներ ունի: Սակայն զոհերի թվի մասին հստակ տեղեկատվություն չի տրվում:

Հիշեցնենք, որ ՊԲ-ից ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության հետևանքով հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ