16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն Օհանյանն ու Բաբայանը պետք է ներողություն խնդրեն

«Ելք» դաշիքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանար, անկասկած, կընդգրկվեր իրենց ցուցակում: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա ասաց, որ որ «Ելք» դաշինքը բանակցություններ է վարել «Ժառանգություն» կուսակցության հետ, որովհետեւ հետաքրքրված է եղել Զարուհի Փոստանջյան անձով:

Պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը իշխանությունների կողմից չի կառավարվում՝ ՕՐՕ դաշինքն է եւ Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել իշխանությունների հետ, Փաշինյանը պատասխանեց.

«Եթե պարոնայք Սամվել Բաբայանը եւ Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել՝ ներողություն խնդրելն է: Եթե իրենց ասածները նրանք կարող են հիմնավորել, ապա թող հիմնավորեն, եթե ոչ՝ նման հայտարարություններին մեր վերաբերմունքը կլինի համարժեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ