26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեղանին միայն «Ավշար էր» դնում. Արարատի մարզում պատմում են

«Ավշարի Արայիկը և Մուրադ Մուրադյանը շատ մոտ ընկերներ են, շատ մոտ , ախպոր նման: Ոչ մեկը չի հավատում, որ նրանք կարաին կռվեին իրար հետ: Ախր Մուրադյանը շատ լավ մարդա, Գրիգորյանն էլ ու Մուրադյանը իրա բոլոր առիթներին սեղանին միայն Ավշար էր դնում»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչը, ով չուզեց անունով ներկայանալ:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ փետրվարի ՝ 23-ին ՀՀԿ երկու պատգամավորության թեկնածուներ՝ Արայիկ Գրիգորյանը և Մուրադ Մուրադյանը բախումներ են ունեցել:

ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք  է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ