19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր հարցը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը կարող են նպաստել նորմալ քաղաքական ինստիտուտների կայացմանը, կարող են խուսափել անձնավորված պայքարից, ինչի մասին ինքը միշտ բարձրաձայնել է: Սակայն, ըստ նրա, դա  գալու է  նրանից, թե խորհրդարան անցնող ուժերն իսկապես օգտվելո՞ւ են կանոնակարգով եղած բոլոր իրավունքներից, որ տրվելու են Ազգային ժողովին:

«Այսինքն՝ արդյո՞ք իրականացնելու են այն, որ օրենսդիր իշխանությունն է վերահսկելու գործադիրին, որովհետև եթե լինելու է պարզ մեծամասնության իմաստով, և դա լինելու է նույն կուսակցությունը, օրինակ՝ «Հանրապետականը», որը նույն ձևով գործադիրն է ձեւավորելու, ապա մենք անցած 5 տարիների ընթացքում տեսել ենք, որ օրենսդիրը ոչ մի վերահսկողություն չի ունեցել կառավարության վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս ընդգծեց՝ եթե այդպես է մնալու, ապա ոչինչ չի փոխվելու, որովհետև մեծամասնությունն, օգտվելով մի քանի ինստիտուտներից միայն 1-2 անգամ կարող  է օրակարգեր թելադրել: «Ինձ թվում է՝ պետք է դասեր քաղել նաև մեր անցած 5 տարիներից, թե ինչ խնդիրներ ենք ունեցել: Օրինակ՝ անցած գումարման խորհրդարանում, հիշենք, որ եղել է 1 նստաշրջան, երբ ոչ իշխանականները կարողացան մի ամբողջ նստաշրջան օրակարգ թելադրել ու կաթվածահար անել «Հանրապետականների» օրակարգը: Ամեն անգամ կարողանում էինք ստորագրությունների քանակ ապահովել, նոր խնդիրներ ու հարցեր բերել. այստեղ մենք օրակարգ էինք թելադրում, սակայն սա ընդամենը տևեց մեկ նստաշրջան:

Հետո քառյակից մի մասը պոկվեց, հետո մյուսը, այլ խնդիրներ եղան, և դրանից հետո 2 փորձ եղավ ստորագրություն հավաքելու, բայց բավարար քանակով չեղան»,-հիշեցրեց Թ. Պողոսյանը:

Պատգամավորի համոզմմաբ՝ այս փորձից ելնելով պիտի հասկանանք, որ գլխավոր հարցը սա է լինելու՝ իսկ այն բոլոր քաղաքական ուժերը, որ այնտեղ հայտնվելու են, կկարողանա՞ն օգտվել  իրենց լիազորություններից:

Թ. Պողոսյանը ողջունեց, որ երիտասարդներ կան ցուցակուներում և հույս հայտնեց, որ երիտասարդները ավելի «դուխով» ու նախաձեռնող կլինեն ու կփորձեն կյանքի կոչել այդ մշակույթը, հակառակ դեպքում դա կմնա թղթի վրա, ու կունենանք նույն իրականությունը:

Պատգամավորից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է զբաղվելու ապագայում, քանի որ ոչ մի կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: «Վերադառնալու եմ Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, ինչպես նաև Հայկական ատլանտյան ասոցիացիա, որտեղ նախկինում աշխատել եմ: Կվերադառամ այստեղ, և քանի որ հետազոտություններ, վերլուծություններ են լինելու, նաև այլընտրանաքային մոդելների կառաջարկենք: Հուսանք, որ մեր առաջարկներով կունենանք մեր ազդեցությունը նաև քաղաքականության վրա կամ ապագա ինչ-որ որոշումների մշակման ու ընդունման մեխանիզմների վրա»,-կիսվեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ