24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սա հրդեհ է, ազգային անվտանգության համար գալիք սպառնալիք»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում կեղծիքներ չեն լինի, փոխարենը՝ ընտրակաշառքի դրույքաչափերն ավելի ու ավելի կմեծանան:
«4+4+4 ֆորմատով բանակցություններն արդյունավետ էին՝ ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Սա շուրջ հինգ-վեց հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը լուծում է: Տեղադրվելու են նաև տեսախցիկները, որոնք ևս քիչ հնարավոր են դարձնում, համարյա անհնար, տեղամասերում կատարվող կեղծիքները: Բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Հարցին՝ ինչու ՀԱԿ-ն այլևս հանդես չի գալիս «ո՛չ հանցավոր ռեժիմին» կարգախոսով, այլ ընտրել է «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը, արդյոք ՀԱԿ-ի համար իշխանափոխությունն այլևս երկրորդակա՞ն է, Զուրաբյանը պատասխանեց, թե կարևոր է ճիշտ ձևակերպել այդ օրվա երկրի պահանջը:

«Երբ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը, համարում էինք, որ սա վերջին շանսն է: Ոչ թե այն իմաստով, որ նման շանսեր ապագայում չեն լինի, այլ այն իմաստով, որ թույլ չտանք Ադրբեջանը 10 անգամ գերազանցի մեր ռազմական ծախսերը: Սա ազգային անվտանգության հարց էր: Մենք համառ պայքար տարանք, բայց հիմա` 2015թ.-ից սկսած, մենք եկել ենք մի վիճակի, երբ Ադրբեջանի ռազմական ծախսերը 8 անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական ծախսերը: 2016թ.-ին Ադրբեջանը դիմեց ապրիլյան լկտի ռազմական ագրեսիային, որովհետև զուտ տեխնիկայի առումով առաջ էր: Սա հրդեհ է, ազգային անվտանգության համար գալիք սպառնալիք: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ադրբեջանը հրաժարվել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունից, սխալվում է, Ադրբեջանն ավելի է ոգևորված»,-եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ