19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ու այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի այլոց իմիջը չի օգտագործվել. քաղաքագետ

Այս 9 դաշինքներից ու կուսակցություններից մոտավորապես կեսն ունի հնարավորություն հաղթահարելու բարիերը. այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Մի կողմից պայքարը գնում է անձանց միջև, քանի որ հայկական քաղաքականության մեջ բավական բարձր է եղել անձնավորության ֆակտորը, դրա հետ զւոգահեռ փորձեր են արվում ներկայացներ կարգախոսներ, ծրագրեր ու շարժվել դրանցով»,-հավելեց նա:

Ըստ քաղաքագետի` առայժմ ասել, որ ակնկալվում է «թեժ» ծրագրային պայքար, չի կարելի, սակայն դա ցանկալի է:

Նա քիչ հավանական համարեց, որ շեմն անցնեն Կոմունիստական կուսակցությունը, ՀԱԿ-ը, իսկ «Ազատ դեմոկրատները» ծրագրային ու ընտրարշավի խնդիր ունեն; Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի վերաբերյալ նա ասաց, որ 7 տոկոսանոց շեմը հաղթահարելը բավական բարդ է լինելու, որպես կուսակցության ռեսուրս կա այն, ինչ մնացել է «Ժառանգությունից»:

Այստեղ կարևոր է, թե քաղաքացիները գնալու են անձանց, թե կուսակցությունների հետևից

Հարցին, թե համակարծի՞ք է արդյոք շրջանառվող այն տեսակետին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կարող է տարվել քարոզչությամբ ու հետին պլան մղել Զինված ուժերը, ինչն էլ, գուցե, պատճառ հանդիսանա սահմանում իրավիճակի առավել սրման, Ա. Մարկարովն այսպես արձագանքեց. «Պարզ է՝ կա առաջնահերթության խնդիրը: Հանրապետական կուսակցությունն այժմ հանդես է գալիս յուրովի, և ՀՀԿ-ի ամբողջ Գործադիր մարմինն է ղեկավարելու նախընտրական շտաբը, այսինքն՝ բացի Վիգեն Սարգսյանը օգտագործվել են այլ ռեսուրսներ, որ անհրաժեշտ են լինելու քարոզարշավի համար: Ու այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի այլոց իմիջը չի օգտագործվել:
Իսկ ինչ վերաբերում է սահմանին, ապա պաշտպանական քաղաքականությունը չի կարող զոհ դառնալ քաղաքականին: Հետևաբար այս առումով՝ մոտեցումները հստակ առանձնացված են լինելու»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ