25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:

 

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  հյուրերին կատարած աշխատանքի համար և կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Պաշտպանը նաև նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին և այլն:

 

Հանդիպման ավարտին Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում էլ ավելի ամրապնդելու ընթացիկ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ