18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծիծաղելի վիճակում հայտնվեց» (տեսանյութ)

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  Արցախում տեղի ունեցած հանրաքվեին մասնակցող արտասահմանցի դիտորդներին սպառնալով՝  պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ ծիծաղելի վիճակում հայտնվեց: Քաղաքագետը շեշտեց՝ ակնհայտ է, որ այդ  սպառնալիքների հեղինանը Ալիևն է:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի ՝ բոլորովին զարմանալի չէր, որ Մեհրիբան Ալիևան փոխնախագահի պաշտոնը ստանձնեց, ավելին, դեռ ավելի զավեշտալի ու հետաքրքիր բաներ կարող են լինել. ալիևյան վարչակարգը դեռ շատ «անակնկալներ» կմատուցի:

Henaran.am-ի հարցին՝ Արցախի նոր Սահմանադրությությունը   դրական ազդեցություն կունենա՞   այդ երկրի միջազգային ճանաչման գործընթացներում, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ կարծում:  Նոր Սահմանադրությունը ոչ մի  ազդեցություն չի ունենա միջազգային ճանաչման գործընթացներում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ