24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին

Փետրվարի 23-ին, ժամը 19:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկի մոտակայքում, այրվում  են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածում բախվել են DAF մակնիշի XTX278 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ի. Բ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի ), Opel մակնիշի 15 SU 753 (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Գ.) և ՎԱԶ-21099 մակնիշի 34 SS 282 (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 21:14-ին:

Այրվել են Opel և ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ և DAF մակնիշի բեռնատարի կցորդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ