25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրարանցում է. Իրատես

Այս փուլում ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան Է խոսելու, ինչ Է խոսելու, և որ հարցերն են շեշտադրվելու։ Որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ հայտարարում են, թե իրենց ասված է` երբ խոսել, հիմա ոչինչ չեն կարող ասել։ Մինչ կենտրոնական գրասենյակում որոշում են՝ ի՞նչ ասել, ՀՀԿ-ի համայնքների ղեկավարներն անցել են գործի։ Թերթի տեղեկություններով, մարզերում բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Գրասենյակներում իրարանցումն սկսված է, գյուղապետերն ու քաղաքապետերը գործի են դրել սեփական միջոցներն ու մարդկանց, որպեսզի նախ ՀՀԿ-ական տարածքային ցուցակի հայտնի դեմքին շատ ձայներ ապահովեն։

Որոշ ռեյտինգային թեկնածուներ արդեն համայնքների քաղաքականապես ակտիվ հատվածն են հավաքագրում, հորդորում աշխատել մարդկանց հետ և, իհարկե, կաշառք խոստանալ։ Իսկ մարդիկ ընտրակաշառքի առումով բավականին հետաքրքիր աատասխան ունեն տեսնենք ով շատ կառաջարկի։ Իսկ առաջարկողների պակաս հաստատ չի լինելու։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ