19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնելու»

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել…» ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից…

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ