23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը (Müteşebbis Heyeti):

Խումբը, հայտարարության մեջ հիշեցնելով 2016թ հոկտեմբերի 26-ին Պատրիարքության հոգևոր խորհրդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին «հանգստյան կոչելու» որոշումը, շեշտել է, որ Թուրքիայի հայ համայնքի բոլոր հաստատությունները, ներառյալ պատրիարքարանը, և բոլոր շերտերը համակարծիք են 85-րդ պատրիարքի ընտրությունների անցկացման անհրաժեշտության շուրջ:

Խումբը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհապաղ պետք է գործադրվեն ընտրությունների անցկացման համար:

«Ակօս» շաբաթաթերթը ներկայացրել է հայտարարության կետերը:

1. Պատրիարքի փոխանորդի պաշտոնը, որը խոչընդոտել է ընտրական գործընթացը, պետք է թափուր հայտարարվի: Պատրիարքի փոխանորդը (Արամ արք. Աթեշյան) պետք է անհապաղ հրաժարական տա և այդպիսով, մեր ավանդույթներին հակասող փոխանորդի պաշտոնը գործնականորեն պետք է վերացվի: Այս պայմանն առաջին քայլն է, որ ճանապարհ կբացի դեպի ընտրական գործընթաց:

2. Ըստ մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը սկսելու համար պետք է պատրիարքի տեղապահ ընտրել:

3. Պետք է ապահովել կամ նոր նախաձեռնող խմբի ընտրությունը, կամ էլ գործող նախաձեռնող խմբի հետագա գործունեությունը, որը ստանձնել  է պատրիարքի ընտրությունը կառավարելու  պատասխանատվությունը:

4. Պատրիարքի ընտրության օրը որոշելուց հետո Տեղապահի և նախաձեռնող խմբի ստորագրությամբ նահանգապետարանի միջնորդությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնել դիմում, որտեղ գրված կլինի ընտրության ամսաթիվը:

Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ համայնքից ստացած լիազորությամբ հետևելու են գործընթացին և վճռական են տրամադրված կիսատ գործն առողջ մթնոլորտում ավարտին հասնցելու հարցում, ինչպես նաև պատրաստ են ընտրական գործընթացի շարունակության համար անգամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ