16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ի՞նչ հագնել գրասենյակում ամռանը. նորաձեւության տենդենցները /ֆոտո/

moda

Գործարար կինը պարտավոր է ոչ միայն իր աշխատանքը մյուսներից լավ կատարել, այլ նաեւ լավ պահել տունը,  խնամել երեխաներին, ամուսնուն, մեքենան եւ, բնականաբար, իրեն: Ամեն դեպքում, նույնիսկ ամենագործարար կանայք գոնե երբեմն ցանկանում են իրենց կին զգալ, սակայն գրասենյակային “դրես-կոդը” եւ “գործարար” կերպարը հիմնականում թույլ չեն տալիս դա:

Այս խնդիրը լուծելու համար մի քանի տարբերակներ կան հատուկ գրասենյակում աշխատող կանանց համար: Այս տարի դիզայներները վերջապես հիշել են կանացի իրանի մասին: Նորաձեւության բոլոր տները այնպիսի հագուստ են ներկայացնում, որոնք ընդգծում են կանացի մարմնի բոլոր ուրվագծերը: Գրասենյակային ոճը բացառություն չէ: Այս տարի նորաձեւ են կիպ, ընդգծող պիջակները եւ կիսաշրջազգեստները: Կարելի է ուշադրություն դարձնել նաեւ թափանցիկ եւ բարձր օձիքով բլուզների վրա:

Ի դեպ, նորաձեւ են նաեւ գործնական կոստյումները` տղամարդկանց ոճով, որը ժամանակին կանանց էր առաջարկում Կոկո Շանելը: Ակտուալ են մնում նաեւ ժակետները, հատկապես եթե կոճակները 2 շարքով են: Սեզոնի տրենդը բաճկոնն է: Հատկապես նորաձեւ են կտորից, մորթուց եւ կաշվից կարված բաճկոնները:

Գույներից կրկին նորաձեւ է սեւի եւ սպիտակի համադրությունը, ինչպես նաեւ մարմնագույնը, կապույտը, զմրուխտե կանաչը, նարնջագույնը, վարդագույնը, կարմիրը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ