20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աղջիկներն ուզում են

«Կռվել արժե միայն այն բանի համար, ինչի համար արժե ապրել, իսկ ապրել պետք է այնպես, որ յուրաքանչյուր օր պատրաստ լինես նաև կռվելու ապրածդ կյանքի համար: Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չէ, այլև  հարիր չէ»,-այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ մեր անկախության ամենամեծ ծնունդը մեև բանակն է:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց կանանց ծառայության անցնելու մասին, և նախարարն ի պատասխան ասաց. «Եթե կանանց կողմից կա պայմանագրային ծառայության անցնելու ձգտում ու ցանկություն, պետք է նրանց այդպիսի հնարավորություն տանք, ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ: Այս տարիներին զինված ուժերում կանանց թիվը հետևողականորեն աճել է, և մենք շարունակելու ենք դրան ուղղված մեր քաղաքականությունը»: Ուսանողի խոսքին, թե աղջիկներն էլ են ցանկանում օգտակար լինել, նա արձագանքեց.

«Մենք դրա ականատեսն ենք լինում ոչ միայն ապրիլյան օրերից, այլ սկսած Արցախյան հերոսամարտի օրերից, և այսօր էլ երբ սահմանամերձ գյուղերում վարժանքներ ու նախապատրաստական միջոցառումներ ենք իրականացնում, տեսնում ենք կանանց շատ մեծ շահագրգռվածություն՝ մաս լինելու և զենք կրելու հմտություններն ունենալու։ Ես վստահ եմ, որ առհասարակ կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ։ Չեմ կարծում, թե մոտեցել ենք այն շեմին, որտեղ պարտադիր ծառայությունը կարող է տարածվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա, կարծում եմ, որ դա ժամանակի մեջ վերափոխման, իմաստավորման և քննարկման միայն առարկա կարող է դառնալ։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այն կանայք, աղջիկները, ովքեր ուզում են զինվորական ծառայության մեջ դրսևորվել, պետք է ունենան այդպիսի հնարավորություն։ Մենք՝ որպես Զինված ուժեր և բանակ, պարտավոր ենք ընդլայնել այդ հնարավորությունները»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ