19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկապարտեզ` կոստյում են հագնում, նկարվում են

Տեղեկատվական տեխնոլոգիաների  անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցիալական ցանցերում քաղաքական պայքարը դեռ սկսված չէ. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, որովհետև փաստացի նոր-նոր ձևավորվեցին հիմնական քաղաքական ուժերն, այսինքն` այնքան խառը վիճակ էր, որ ոչ ոք չէր հասկանում` ում հետ ինչ դաշինք պիտի կազմի, այդ պատճառով նապընտրական բաներ չեն կատարվել: Եթե պայքարը լուրջ սրանա, ամեն ինչ առջևում կլինի: Սակայն, ճիշտն ասած, այս տարի ես առանձնապես քաղաքական պայքար էլ չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը:

Ըստ նրա` այն, որ լրատվամիջոցներում հեռակա բանավեճեր կամ փոխադարձաբար մեկնաբանություններ են լինելու, օֆլայն պայքար է ավելի շատ: «Սոցիալական ցանցը կուժգնանա, եթե ռեալ կյանքում սկսվի այդ ամեն ինչը»,-կարծում է նա:

Մյուս կողմից, Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ, որակական փոփոխություններ կան սոցցանցերը քաղաքական նպատակներով օգտագործելու գործում: «Թեկնածուները շատ ավելի ակտիվ են օգտագործում սոցիալական ցանցերը համեմատած նախորդ ընտրությունների: Ամեն մեկն էջ է բացում, կոստյումով նկարվում է, այդ ամենը դեռ շատ հիմնականում մանկապարտեզային բնույթ է կրում շատերի մոտ. հաճախ տեսնում ես դատարկ էջ է, իր նկարն է դեռ միայն դրված, գովազդվում է, տարածվում է առանց բովանդակության, այնքան որ կոստյում է հագել, նկարվել է:

Բայց այսօրվա դրությամբ շատ ավելի քաղաքակիրթ վիճակ է տիրում, քան որ համեմատենք 2013-ի հետ: Այն ժամանակ խայտառակություն էր, բայց ներուժը կա խայտառակության»,-նկատեց նա:

ՏՏ անվտանգության փորձագետը հավելեց, որ այսօր մասնագետներ են աճել, շատերին ներգրավել են քաղաքական պայքարի մեջ: «Այսինքն` խառը քուչի կռիվ չի էլի, ավելի պրոֆեսիոնալ մակարդակի է հասել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ