25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թեզ արեք» (ֆոտո)

«Հայկական վերածնունդը» ժամանակից առաջ է ընկել, դեռ քարոզարշավը չսկսած նրանց պատգամավորի թեկնածուներն սկսել են «բարեգործությամբ» շահել մընտրողների սրտերը: Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում՝ բնակարանների դռների վրա, ինչպես նաև վերելակում, Henaran.am-ի թղթակիցը ֆիքսել է հայտարարություն, թե ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, փաստաբան, ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական խնդիրների հավաքագրում, իրավաբանական անվճար խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն:

16923346_1230413687007112_2100115698_n

Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը սրա վերաբերյալ Henaran.am-ին պարզաբանեց, թե Տիգրան Սարգսյանը բավական հայտնի փաստաբան է, և նա երկար ժամանակ մեր քաղաքացիներին իր կողմից տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն: Խոսնակը վստահեցրեց, որ սա ձայներ հավաքելու  համար չի արվում, և նախընտրական թաքնված նպատակներ էլ չի հետապնդում:

16933399_1230413673673780_84982784_n

Նկատենք, որ նման հայտարարություններ տարածքում մինչ այս չեն եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ