29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Սարի թաղի» գործով 10 բանտարկյալների հարազատները սպառնում են

default (1)

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատների այսօր երթ են արել:

Նրանք դիմում բողոքով նամակ են հանձնել  նախագահական նստավայրի նամակների ընդունման բաժնի ներկայացուցչին եւ ցրվեցին։

«Մենք պահանջում ենք մեր հարազարազատների՝ Սարի Թաղի 10 բանտարկյալների  համար արդար դատավարություն։ Իմ ամուսինն ընդամենը գազ, լույս չունենալու պատճառով իջել էր պարզելու, թե ինչ կարելի է անել։ Եթե սենց շարունակվի, մենք ենք Սարի Թաղը շրջափակման մեջ վերցնելու։ Դե կտեսնեք…»,-ասել է  հուլիսի 19-ին Սարի Թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված Հրաչ Բայաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։

Ցուցարարների խոսքով՝ նրանք չեն նահանջելու ու տեղի չեն տալու մինչեւ իրենց հարազատները ազատ չարձակվեն եւ պատրաստ են անգամ Սարի Թաղ տանող բոլոր ճանապարհները փակել։

Նշենք, որ երթը մեկնարկել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ, ՀՀ Գլխավոր Դատախազություն  իսկ հետո Բաղրամյան 26։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ