20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես ոչ մի բանից չեմ վախենում. Սեյրան Օհանյանը բացում է փակագծերը

«Ես ոչ մի բանից, ոչ մի երեւույթից չեմ վախենում եւ գտնում եմ, որ դա շահարկումներ է»,-այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում ասել  է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց իր դեմ կարող է քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում իր անունը կապվի:

«Ես, ընդհանուր առմամբ, ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետեւ գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երեւույթից եւ այլն, չեմ վախենում եւ գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, եւ հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաեւ բարոյականությունից մի քիչ զուրկ երեւույթներ են, ճիշտ չեն»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Օհանյանն ընդգծել է, որ իրենց սկսած գործը ավարտին կհասցնեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ