25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը. Տեր Պետրոս քահանա Մալյան

«Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը, Եվայի և Ադամի կյանքը դրախտում, ովքեր բոլոր բարիքներից կարող էին օգտվել բացի բարու ու չարի պտուղից: Երեկոյան ժամերգության ժամանակ վարագույրը փակվում է, և մեծ պահքի խորհրդի մեջ ենք մտնում»,- այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուն Բարեկենդանի տոնի խորհուրդը մեկնաբանեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նա նշեց, որ պատարագը լինելու է կիրակի օրը՝ փետրվարի 26-ին  և բացի հոգևոր մասից, կա ժողովրդավարական տոնակատարություն:
Հոգևորականը  տեղեկացրեց, որ Արարատյան հայրապետական թեմն արդեն չորրորդ տարին է, որ նշում է այս տոնը և այն կարողացել են համազգային, ցանկալի տոն դարձնել: Նա հայտնեց, որ կիրակի օրը Սուրբ Սարգսի բակում ազգագրական երգերի, պարերի խմբեր են ելույթ ունենալու, այնուհետև երթով Մաշտոցի պողոտայով գնալու են դեպի Ազատության հրապարակ, շուրջպարեր են լինելու, հեքիաթի հերոսներ, այս տարի նաև նոր անակնկալներ կլինեն:

Նա նշեց, որ այսպիսի տոներ շատ մեծ շուքով էին նշում Ռուսաստանում և Արևմուտքում, և «կառնավալ» հենց նշանակում է Բարեկենդան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ