26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միեւնույն է` ՀՀԿ-ին

«Ես չէի ցանկանա որևէ քաղաքական դաշինքի  կամ քաղաքական ուժի մասին  ինչ-որ գնահատական կամ  որակում տալ, քանի որ ինքս չեմ մասնակցում այս ընտրապայքարին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ռեֆորմիստների առաջնորդ   Վահան Բաբայանը:

Մինչև ընտրացուցակների ուրվագծումը, ինչպես հայտնի է, Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստները ՀՀԿ-ին են աջակցելու, և կարծիք կար, որ  Բաբայանը պետք է տեղ գտներ ՀՀԿ-ի ընտրացուցակում: Բայց այդպես չեղավ. ինչո՞ւ:

«Ես դա մեկ անգամ էլ  եմ նշել. ԱԺ-ում աշխատելն  ինձ համար գերխնդիր չէ: Իմ հինգ  տարվա  փորձը ես կփորձեմ ծառայեցնել ի շահ երկրի զարգագման: Պարտադիր չէ, որ լինենք խորհրդարանում, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնց  մասին բարձրաձայնել ենք: Այս ընտրություններին մենք սատարելու ենք ՀՀԿ-ին», – եզրափակեց Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ