29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ անելու ուժը միայն դու ունես

man-praying

Ճանապարհը հարթ է: Ավելի հեռուն տեսնելու կարիքը չկա բոլորովին: Անցիր Ինձ հետ ճանապարհը քայլ առ քայլ: Երկնային բազմությունների կողմից ճանաչված լույսը կառաջնորդի քեզ. Այսինքն՝ այդ նույն Արդարության Արեգակը:

Միայն ձեր Ես-ը կարող է ստվեր գցել ճամփի վրա: Ավելի շատ վախեցեք անհանգստությունից, ձեր հոգու խառնաշփոթից ու նրա այլազան խռովքներից, քան թե երկրաշարժից կամ հրդեհներից և կամ ավելի որևէ արտաքին ուժից: Երբ տեսնում ես, որ խանգարված է բացարձակ խաղաղությունը, առանձնացիր, Ինձ հետ եղիր, մինչև որ խաղաղված սիրտդ սկսի երգել՝ վերստանալով անդորրությունն ու զորությունը: Խաթարված խաղաղության ժամանակ է, որ չարը կարողանում է թափանցել ու ներս մտնել քո անձի մեջ:

Հիշիր. Քո միակ անելիքը՝ անդորրությունը ու երջանկությունը պահելը պետք է լինի. Մնացյալը Աստված կանի: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ Զորությանը: Այդ անելու ուժը միայն դու ունես: Պատկերացրու հապա. Երբ Աստծո ողջ ուժերը տեղից շարժվել ու առաջանում են քեզ օգնելու, քո խեղճ ու աննշան անձն է, որ արգելք է հանդիսանում նրանց առաջացմանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ