20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանի շահերին դեմ է․ Վիգեն Սարգսյան

Թուրքիան Հարավային Կովկասում չափազանց ապակառուցողական պահվածք է դրսեւորում։ Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանի շահերին դեմ է։

«Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է դրսևորում, շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրվել են արձանագրությունների տեսքով 2010 թվականին Ցյուրիխում:

Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ