20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եկեք միանանք, որ ՀՀԿ-ին քցենք»` չի աշխատելու

««Ազատ դեմոկրատների» թիմում հավաքվել են այնպիսիք, ովքեր մեծ փորձառություն ունեն: Քոքոբելյանը միակ պատգամավորն էր, ով նախագիծ ներկայացրեց՝ ԵՏՄ-ից դուրս գալու համար: Ովքեր այս ցուցակում են, ազատական գաղափարներ ունեն, ՀՀ-ի համար եվրոպական տեսլականը հետապնդող մարդիկ են: Մարդիկ հստակ գիտեն՝ ուր է տանում այս իշխանությունը՝ պատերազմ, տնտեսության ոլորտում հետընթաց, արտագաղթ, գործազրկություն, մարդու իրավունքների ոլորտում հետընթաց… Եթե մարդիկ ուզում են տեսնել այլընտրանքային քաղաքականություն, կարող են ընտրել այս թիմին», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը ա հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով, հիշեցնենք, առաջադրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով՝ երրորդ հորիզոնականում: Ռեյտինգային ցուցակով  վերջինս առաջադրված է թիվ մեկ ընտրատարածքում:

Ստյոպա Սաֆարյանն ընգծեց՝ եթե քաղաքացիներն իրենց վստահեն, կկարողանան տեսնել այլընտրանքային քաղաքականություն, արդյունք կտեսնեն:

«ՀՀ-ն արտաքին քաղաքականության ոլորտում պիտի ունենա ինքնուրույնություն: Հարևան Իրանն ուզում է մեզ ավելի էժան գնով գազ վաճառել, բայց մենք չենք կարող գնել. ինքնուրույնություն չունենք: Մենք այսպես չենք կարող ունենալ լավ տնտեսություն ու  դրական հեռանկարներ: Իշխանության փոփոխության համար անհրաժեշտ չէ, որ բոլորը բոլորին միանան:

Թիմը պիտի առաջարկի այն, ինչի մասին քաղաքացին է մտածում, ինչն ուզում է տեսնել քաղաքացին: Համոզիչ ծրագրերն ավելի կարևոր են, քան գլխաքանակն ու մարդաքանակը:  Եթե ասենք՝ եկե՛ք միանանք, որ ՀՀԿ-ին քցենք, միշտ լինելու են այնպիսիք, ովքեր չեն միանալու: Եթե ասենք՝ եկե՛ք մի կողմ թողնենք տարաձայնությունները, ընթացքում լինելու են այնպիսիք, ովքեր  պառակտում են առաջացնելու: Մենք պիտի հասկանանք, որ սա նոր խաղի կանոններով ընտրություն է: Այս  նոր կառավարման համակարգի դեպքում ԱԺ-ն շատ բան է որոշելու: Քաղաքացին չպիտի մտածի՝ բոլորդ բոլորիդ միացեք, որ ընտրենք ձեզ», – նշեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ