24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իսկանդեր»-ները պատկանում են Հայաստանին, մենք ենք դրանք կառավարում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը РИА Новости-ին տված լայնածավալ հարցազրույցի ժամանակ անդրարձել է Ռուսաստանի կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգերին ու նշել, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին  և կառավարվում են հայկական ԶՈՒ կողմից։

«Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են տեսել: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100 տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ երբ, ինչ գումարներով, վճարման ինչ ժամկետով և այլն. ինչպես հասկանում եք, այդ ամենն իրականացվում է «հույժ գաղտնի»: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ բացահայտել գաղտնիության վարագույրը»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք համալիրների կառավարումը համապատասխան պատրաստություն անցած ՀՀ զինված ուժերի սպաների ձեռքում է, Վիգեն Սարգսյանը ասել է՝ «միանշանակ»:

Պատասխանելով նաեւ լրագրողի այն հարցին, թե որ դեպքում կարող են կիրառվել «Իսկանդեր»-ները՝ նախարարը նշել է․

«Ես կարող եմ ներկայացնել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ինչի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար` «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում՝ մենք դիտարկում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է հովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ