19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր քաղաքական դաշտը բավականին գրագետ է»

«Ես չէի ուզենա կոնկրետ անուններ առանձնացնել, բայց մեր քաղաքական դաշտը բավականին գրագետ է: Նրանք, ովքեր իրենց գործունեության հիմնական մասը համարում են հրապարակային ելույթները,  խորհրդարանական ամբիոնից, հեռուստաէկրանից կամ տարբեր միջոցառումների ընթացքում  ներկայացնում են բավականին գրագետ խոսք:  Քչերն են, որ եթեր կամ խորհրդարան են բերում ոչ այնքան հայեցի խոսք», – Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը՝  անդրադառնալով մեր քաղաքական դաշտում հնչող հայերենի մակարդակին:

Վերջինս շեշտեց՝ նկատելի է, որ կան, օրինակ, պատգամավորներ, ովքեր ԱԺ-ում քիչ են ելույթներ ունենում կամ ընդհանրապես լռում են: Ավելին, կան նաև այնպիսիք, ովքեր  հինգ տարվա ընթացքում գոնե մի  անգամ հրապարակային ելույթ չեն ունեցել:

«Այստեղ երկու գործոն կա. այս մարդիկ փորձառություն կամ ցանկություն չունեն հրապարակային ելույթների: Այն ժամանակ, երբ ես  պատգամավոր էի, կային այնպիսիք, ովքեր խուսափում էին ինչպես հրապարակային ելույթներից, այնպես էլ լրագրողների հարցերից:

Ցավոք, այդ երևույթն այսօր էլ կա:  Իսկ եթե որևէ մեկը կոլորիտով է խոսում կամ ժարգոնով, ապա  նա կարող է ուղղվել, քանի որ համարձակվել է ելույթ ունենալ: Խորհրդարանական ամբիոնը հղկում է խոսքը: Հրապարակային ելույթը որոշակի փորձառություն է պահանջում, բացի այդ՝ պետք է ունենալ նաև հռետորաբանության ձիրք», – նշեց Սերգո Երիցյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ