18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր, որ նման որոշում լիներ. Զ. Փոստանջյան

«Անմասն չեմ մնալու ոչ մի քաղաքական գործընթացից, բայց այս պահին չունեմ հստակ որևէ պատասխան, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ»,-այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով երեկ լքել է կուսակցությունը:

Նա նշեց, որ իր ապագա քաղաքական գործունեության շարունակության մասին հանրությունը տեղեկացված կլինի:

Իր որոշման վերաբերյալ Զ. Փոստանջյանը շեշտեց. «Շատ դժվար որոշում էր, բայց հիմքերն իրականում վերաբերվում էին այն ճանապարհին, որն անցել է «Ժառանգությունը», իսկ այսօր այն փաստացի մերժում է իր անցած ուղին ու արժեքները: Այդ որոշումը կայացնելը դժվար էր, քանի որ այն վերաբերում էր նաև նույն ճանապարհ անցած ընկերներիս»:

Հարցին, թե ինչպիսին էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքն իր որոշմանը, նա պատասխանեց. «Այս պահին ես չունեմ որևէ արձագանք Րաֆֆի Հովհաննիսյանից, բայց կարծում եմ` նա ցանկանում էր, որ նման որոշում լիներ»:

Հարցին, թե ինչն էր խանգարում «Ժառանգությանը» հանդես գալ միայնակ այս ընտրություններում, նա ասաց, որ այդ հարցերը պետք է հղել բոլոր նրանց, ովքեր կայացրին հակառակ որոշումը:

Զ. Փոստանջյանը հավելեց, որ ինքը պայքարել է մինչև վերջ, որ «Ժառանգությունը» չմիանար Օհանյան-Օսկանյան դաշինքին, սակայն իրեն չհաջողվեց համոզել իր նախկին կուսակցականներին:

Մյուս ուժերին միանալու վերաբերյալ պատգամավորն ասաց.

«Ես արդեն հայտարարել եմ, որ պետք չէ արհեստական ու չհավասարակշռվախ քայլեր անել, եթե դու ունես քաղաքական կենսագրություն, չի կարելի միամտաբար դա հրել առաջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ